Մեքենաների համարանիշներ, լուսարձակներ գողացողները կպատժվեն` ընդհուպ մինչև կալանավորում
Մայիսի 28, 2025

Մեքենաների համարանիշներ, լուսարձակներ գողացողները կպատժվեն` ընդհուպ մինչև կալանավորում

ՀՀ–ում այն անձինք, որոնք կգողանան մեքենաների համարանիշներ, լուսարձակներ կամ այլ մասեր, կպատժվեն ընդհուպ մինչև բանտարկությամբ։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարաի տեղակալ Արմեն Մկրտչյանը` ներկայացնելով ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

«Տրանսպորտային միջոցների սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկվելու է որպես միջին ծանրության հանցանք, և հանցանք կատարած անձը կպատժվի առավել բարձր պատժաչափերով։ Այս հանցանքը վերջին տարիներին ունի մեծ տարածվածություն, կայուն աճի միտում և իր վտանգավորությամբ այլևս չի կարող դիտարկվել որպես ոչ մեծ ծանրության հանցագործություն։ Վերջին շրջանում այս հանցագործությունը դարձել է հասարակության համար ամենաանհագստացնողներից մեկը, ու պետության արձագանքը պետք է լինի համարժեք»,– հայտարարեց ՆԳ նախարարի տեղակալը։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց նրան` ասելով, որ հաճախ նման հանցանքը ոստրիկանության կողմից կամ անտեսվում է, կամ ինչ–որ մարդկանց կողմից հովանավորվում։ Ըստ նրա` հանրության մեջ գոյություն ունեցող այս խոսույթը շատ վտանգավոր է։ Սիմոնյանը փոխնախարարից նաև հետաքրքրվեց` քանի՞ նման դեպք է մինչ օրս ոստիկանությունն արձանագրել։

«Մեքենաների մակնիշ կա, որ դրանցից ունենալն ինքին դառնում է անեծք, օրինակ՝ «Porsche cayenne»-ները․ եթե ունես դրանից, քո լուսարձակները ոչ մի ապահովագրական ընկերություն չի ապահովագրի, քանի որ 90% հավանականությամբ որտեղ կայանես՝ տանելու են»,– նկատեց ԱԺ նախագահը։

Ի պատասխան Մկրտչյանը նշեց, որ 30 տոկոսի չափով հայտնաբերված դեպքեր ունեն, սակայն ունեն խնդիր` նույն անձի կողմից նույն արարքը կատարելու 30 դրվագ ունեն, երբ առաջին իսկ դեպքի ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է, սակայն չի կարողացել խիստ դատապարտել։ Պատճառն այն է, որ մինչ օրս նման արարքը փոքր ծանրության է համարվել, իսկ խափանման միջոցը չի եղել կալանավորումը։ Արդյունքում, հանցագործներն արարաքը կատարելուց ու հայտնաբերվելուց հետո ազատ են արձակվել ու շարունակել իրենց սև գործը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ վարչակազմը դադարեցրել է ուսանողական վիզաների հարցազրույցները

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների 2-րդ փուլը տեղի կունենա հունիսի 2-ին՝ Ստամբուլում. Սերգեյ Լավրով

Արթիկում տորնադո է դիտվել

Պուտինը գրավոր հանձնառություն է պահանջում արևմտյան առաջնորդներից. Reuters

Իրանը կարող է թույլատրել ամերիկացի տեսուչների մուտքն իր միջուկային օբյեկտներ

Դուրովն ու Մասկը պայմանավորվել են. Telegram-ում կներդրվի արհեստական բանականության Grok չաթբոտը

Ծեծկռտnւք և դանшկահարություն՝ Վարդենիսում

Ֆիդանը մայիսի 29-ին կայցելի Կիեւ, որպեսզի բանակցի Զելենսկու հետ

Ինչ է սպասվում մայիսի 28-31-ին. Երկրին մագնիսական փոթորիկ է մոտենում

Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ դեսպանի հետ

Իշխանությունների հետ հարաբերությունները շատ լավ են. «Երևան Սիթի»-ն չեն խլում ինձնից. Սամվել Ալեքսանյան

Կիևը ԱՄՆ-ին է ներկայացրել Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի պայմանների ցանկը

Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է. ՌԴ պաշտպանության նախարար

Մոսկվայի օդանավակայաններում հերթեր են

HBO-ն ներկայացրել է «Հարրի Փոթեր» սերիալի գլխավոր հերոսների դերակատարներին